կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-21 14:29
Հասարակություն

Հաստատվեցին արտասահմանում զինծառայողների բուժման կարգը և պայմանները

Հաստատվեցին արտասահմանում զինծառայողների բուժման կարգը և պայմանները

Կառավարության այսօրվա նիստում սահմանվեցին Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները:

Ըստ որոշման` առողջապահության նախարարը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում առողջապահության նախարարության, պաշտպանության նախարարության, ոստիկանության, ԱԱԾ-ի բժշկական կամ ռազմաբժշկական ստորաբաժանումների, ինչպես նաև դրանց ենթակայության տակ գտնվող բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներից պետք է ստեղծի Հայաստանի տարածքում գործող  բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման անհնարինության և զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տվող հանձնաժողով ու հաստատի դրա կազմը և աշխատակարգը:

«Այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումն անհնարին է Հայաստանում, նրա` արտերկիր մեկնելու ամբողջ գումարը տրամադրում է պետությունը: Գումարը զինծառայողի համար ներառում է` օտարերկրյա պետության բժշկական կազմակերպության կողմից վիրահատական միջամտությամբ կամ այլ եղանակով հիվանդանոցային պայմաններում բուժման, ներառյալ` հետվերականգնողական բուժման, ինչպես նաև դեղերի հետ կապված ծախսերը` տվյալ բժշկական կազմակերպության գրավոր տեղեկատվության հիման վրա: Ճանապարհածախսի գումարը զինծառայողի և ուղեկցող անձի համար ներառում է` օտարերկրյա պետություն մեկնելու և վերադառնալու համար տրանսպորտային միջոցի տոմսի արժեքը:

Բուժման (հետազոտության) գումարը զինծառայողի համար ներառում է` օտարերկրյա պետության բժշկական կազմակերպության կողմից վիրահատական միջամտությամբ կամ այլ եղանակով հիվանդանոցային պայմաններում բուժման (հետազոտության), ներառյալ` հետվերականգնողական բուժման, ինչպես նաև դեղերի հետ կապված ծախսերը` տվյալ բժշկական կազմակերպության գրավոր տեղեկատվության հիման վրա:

Որոշումը ներառում է նաև ճանապարհածախսի գումարը զինծառայողի և ուղեկցող անձի համար ներառում է` օտարերկրյա պետություն մեկնելու և վերադառնալու համար տրանսպորտային միջոցի տոմսի արժեքը:

Կեցության գումարը զինծառայողի համար ներառում է` հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը` համաձայն տվյալ բժշկական կազմակերպությանունից ստացված՝ գրավոր տեղեկատվության հիման վրա, իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար` կառավարության համապատասխան որոշմամբ օտարերկրյա պետությունում գտնվելու համար սահմանված օրապահիկի և գիշերավարձի` համապատասխանաբար 50 տոկոսի չափով ծախսերը:

Այս որոշումից օգտվում են բոլոր այն զինծառայողները, ովքեր վնասվածք են ստացել մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս: