|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան եւ No Smoking Orchestra խումբը օգոստոսին ՌԴ Կրասնոդարի երկրամասում անցկացվելիք KUBANA ռոք երաժշտության 5-րդ փառատոնում կներկայացնեն «Գնչուների ժամանակը» պանկ-օպերան: 1,5 ժամանոց բեմադրությունը, որի պրեմիերան տեղի է ունեցել Փարիզում 2007-ին, կբացի փառատոնը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ռեժիսորի խոսքերով` օպերայի ցուցադրությունը բաց հարթակում առաջին անգամ կլինի: Հատուկ այդ նպատակով կազմակերպիչները բեմ կկառուցեն: Սարքավորումները եւ դեկորացիաները կբերվեն Ֆրանսիայից:
Սեփական ֆիլմի հիման վրա պանկ-օպերա ստեղծելու գաղափարը Կուստուրիցայի մոտ ծնվել է 2002-ին, սակայն միայն 5 տարի անց է այն իրականություն դարձել: