|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Ապրիլի 20-ից սկսած` տասը օրով Մոսկվայում կբացվի Լեռնային Ղարաբաղի խոհանոցի փառատոն` «Ժենգյալով հաց» խորագրով:
Փառատոնի ընթացքում արցախցի խոհարարները փառատոնի մասնակիցներին հնարավորություն կտան համտեսելու արցախյան խոհանոցի բարիքները:
Փառատոնի մասնակից, խոհարարական աշխատանքների պատասխանատու Գայանե Աֆինյանի գլխավորությամբ` ներկայացվելու են արցախյան խոհարարական գլուխգործոցների ամենավառ օրինակները: Կենտրոնական դերը ժենգյալով հացինն է, որը զուտ ղարաբաղյան խոհանոցի նմուշ է ու չի հանդիպում հայկական մյուս շրջաններում: