Փոխարժեքներ
23 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
Չնայած սպասվում էր, որ Երեւանի ավագանու ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում «քողարկված» ներկայացված է լինելու պահեստային քաղաքապետացուն, սակայն ՀՀԿ ցուցակի դիտարկումը նման բան չի ասում: 4-րդ համարն է ճարտարապետ Հրաչ Պողոսյանը: 5-րդը' Հովիկ Մուսայելյանը' AP ոլորտի ներկայացուցիչը, «Սինոփսիսի» տնօրենը, 6-7-րդ հորիզոնականներում են Արա Երնջակյանն ու Աննա Ասատրյանը, առաջին տասնյակում են նաեւ Աստղիկ Գեւորգյանը, Լեւոն Իգիթյանը, Մարտին Վարդազարյանը՝ նախկին ավագանու անդամները: Ի դեպ, քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը եւս ցուցակում է՝ հեռավոր համարներում: Առաջին տեղակալի պոստը ՀՀԿ-ն վերապահել է այլ կուսակցություններին: Ճիշտ է, դրա համար պայքարում է ԲՀԿ-ն' ի դեմս Աբրահամ Մանուկյանի, սակայն, մեր տեղեկություններով, այն հատկացնելու են ՕԵԿ-ին, վերջինիս ցուցակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնող Հովհաննես Շահինյանին: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը