|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումում գիրք վաճառողները հավաքում էին գրքերը: Պարզվեց, որ ապամոնտաժում են գրքերի բոլոր վաճառակետները: Գիրք վաճառողների խոսքերով` այս իրարանցումը սկսվել է երեկվանից, ու առաջիկա օրերին այլևս ոչ մի վաճառասեղան չի լինի:
Գիրք վաճառող մի տղամարդ նշեց, որ պատճառն այն է, որ տարածքը սեփականատեր ունի: Նա որոշել է վերանորոգել գետնանցումը, և բոլորը ստիպված են տարածքն ազատել: Իսկ թե ով է սեփականատերը, նա չկարողացավ ասել:
Մյուս աշխատողները հիմնականում խուսափում էին խոսել դուրս գալու պատճառների մասին, միայն ասում էին, որ չգիտեն, թե որտեղ են աշխատելու: