Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, որ իշխանությունը հրահանգել է ՏԻՄ ղեկավարներին՝ քանդել բոլոր միջպետական եւ համայնքային ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշակոթողները։ Դեռեւս անցած մայիսին մենք գրել էինք, որ կառավարության պատկան գերատեսչությունից համայնքապետարաններ, մասնավորապես՝ Սյունիքի, գրություն են ուղարկել. «ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին ինքնակամ կառուցված (տեղադրված) հուշաքարերի, խաչերի եւ խաչքարերի քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կատարման համար խնդրում եմ՝ յուրաքանչյուրն իր մասով համագործակցի մարզային տեսչական ստորաբաժանումների հետ»։
Ըստ ամենայնի՝ համապետական եւ միջպետական ճանապարհները քրիստոնեական խորհրդանիշներից «մաքրելու» որոշումը հիմա ավարտին են հասցնում: Սրանով մի կողմից սահմանն են բացում` ազատում, մյուս կողմից թուրքերի եւ ադրբեջանցիների հետ քիրվայությանն ուղղված հերթական քայլն են անում, որ սահմանը հատող թշնամին իր համար անցանկալի եւ տհաճ ասոցիացիաներ առաջացնող հայկական քրիստոնեական խորհրդանիշների չհանդիպի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում