|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ուկրաինայի քաղաքացի` լրագրող Անհար Կոչնեւան, որը գերի էր ընկել սիրիացի ապստամբներին, այսօր փախել է եւ արդեն Դամասկոսում է. Интерфакс-Украина-ին հայտնել է լրագրողի բարեկաներից մեկը:
«Այսօր առավոտյան նա փախել է: Մենք մի քանի րոպե զրուցել ենք նրա հետ հեռախոսով: Նա պատմեց, որ մարդիկ իրեն Դամասկոս են հասցրել»,- պատմել է Կոչնեւայի բարեկամը` հավելելով, որ լրագրողն արդեն կապվել է Ուկրաինայի դեսպանատն հետ` հետագա քայլերը պարզելու համար:
Yerkir.am-ը տեղեկացրել է, որ Կոնչեւան Սիրիա էր ժամանել հակամարտությունը սկսվելուց անմիջապես հետո, Утро.ру-ի արտահաստիքային թղթակիցն էր եւ ուղեկցում էր Սիրիա ժամանած ուկրաինացի լրագրողներին: Նա համագործակցում էր նաեւ ռուսաստանյան ԶԼՄ-ների հետ: