Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կազանում կայանալիք եռանախագահների հանդիպման ժամանակ փաստաթուղթ չի ստորագրի: Հնարավոր է, որ կողմերը ներքին, բանավոր պայմանավորվածություն ձեռք բերեն, որի մասին որոշ ժամանակ հանրությանը չեն ասի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համաներմամբ ազատ արձակված ընդդիմադիր գործիչ Սասուն Միքայելյանը:
Խոսելով փոխզիջումային կարգով հակամարտությունը լուծելու մասին` Ս. Միքայելյանն ասաց, որ եթե ազատագրված տարածքներն էլ հանձնեն, Արցախին կարգավիճակ չեն տալու. «Ես պատերազմ տեսած մարդ եմ, մասնակցել եմ բոլոր խոշոր մարտերին, բացի Աղդամից, եւ, բնականաբար, ես մի թիզ հող տալուն դեմ եմ: Եվ ոչ մի կռված տղա էլ չի ցանկանա տալ: Եթե Ալիեւը մի քիչ շատ հոխորտա, ժամանակը ցույց կտա»:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք այս դեպքում հակասություններ չկան իր եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայացքների միջեւ, քանի որ վերջինս կողմ է փոխզիջումային տարբերակին, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ պարզապես ինքը դեռ չի տեսնում, որ փոխզիջման միջոցով հնարավոր է լուծել Արցախի կարգավիճակի հարցը: