կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-27 14:25
Քաղաքական

Հայաստանում կա առողջ հասարակություն

Հայաստանում կա առողջ հասարակություն

Եթե շատերի համար զարմանալի էր, որ ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը կունենար այն արդյունքնեը, ինչ ունի, ապա «Ժառանգության» նախկին անդամ, հրապարակախոս, հասարակական գործիչ Կարինե Հակոբյանի համար դա ամենեւին էլ զարմանալի չի եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտնեց, որ դա, առաջին հերթին, այն պատճառով է, որ Հայասանում չկան ազատ ու արդար ընտրություններ, եւ մարդկանց ու իշխանությունների շահերը չեն համընկնում:

 

Իսկ որ Րաֆֆի Հովհհանիսյանի օգտին այդքան ընտրող է քվեարկել, Կարինե Հակոբյանի համոզմամբ, զարմանալի չէր, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը 20 տարուց ավելի է` բոլորի աչքի առջեւ է`իր քաղաքական գործունեությամբ, իրկերպարով, որը, Հակոբյանի համոզմամբ, ժողովրդի կողմից ընդունելի է: Իսկ հետընտրական զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանում կա առողջ հասարակությունը, քանի որ եթե մի երկրում, ուր աղքատության ասպիսի բարձր մակարդակ կա, ու ժողովուրդն իր ձայնը տար իշխանություններին, ապա դա արդեն կլիներ մտահոգիչ:

 

Կարինե Հակոբյանը նաեւ հայտնեց, որ ինքը դեմ է այն տեսակետին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկածները ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի ձայներն են, այլ ընդդիմադիր: Նա նշեց, որ այս ընտրություններում ճիշտ է նաեւ բնորոշումը, որ ընդդիմադիր ձայները Րաֆֆի Հովահննաիսյանի ձայներն են, եւ պնդեց, թե այստեղ հակասություններ չկան:

 

Անդրադառնալով Հայաստանում այսօրվա ստեղծված իրավիճակին` Կարինե Հակոբյանը նշեց, որ այսօր պետք է Ազատության հրապարակն օգտագործվի հասարակության պահանջը իշխանություններին հասցնելու համար, եւ ասաց, որ այդ առումով իրեն շատ է դուր գալիս Րաֆֆի Հովհաննիսյան սիրո եւ բարեւի արշավը:

 

Հակոբյանը կարծիք հայտնեց, որ ուսանողները չպետք է դասադուլ անեն եւ կարող են միտինգներին ու շարժմանը միանալ նաեւ դասերից հետո: Իսկ ընդդիմությունը, ըստ բանախոսի, պետք է հանդես գա միասնական ճակատով: Միասնական ճակատ ասելով էլ` նա նկատի ունի, նախեւառաջ` կուսակցությունների խոշորացումը, եւ երկրորդ` ընդդիմադիր դաշտում միասնական օրակարգի ձեւավորումը` գոնե ազգային հարցերի առնչությամբ: