Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկա պահին այս գործով ես ոչ մի լավատեսություն չունեմ, որովհետև այս դատական նիստը, որ տեղի է ունենում, քրեական դատավարության օրենքին և ռեժիմներին համապատասխան չէ, դա տեղի է ունենում անձանց քմահաճույքով, և վճիռներն էլ կայացվում են անձանց քմահաճույքին համապատասխան․ Վերաքննիչ դատարանի մոտ հաջակցություն Առուշ Առուշանյանին բողոքի ակցիայի ժամանակ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
«Դատական իշխանությունը ծառայում է ոչ թե քաղաքական իշխանությանը, այլ մեկ անձի։ Հայաստանի գիտակից մասսան չի հավատում, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք, դա ուղղակի սուտ է, ի՞նչ ժողովրդավարություն։ Հիմա էստեղ նայենք խաղաղ ակցիա անողների ու ոստիկանների քանակը, այստեղ ամեն մի անձին հասնում է 3-4 ոստիկան, դրա ժողովրդավարությունը ո՞րն է»,- ասաց նա։