Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2013թ. ՀՀ նախագահական ընտրությունների լեգիմիտության վերաբերյալ հայտարարություն են տարածել մի շարք հասարակական կազմակերպություներ, այդ թվում Թրանսփարենսի Ինթենեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Համագործակցություն հանուն ժողովրդավարության, Կանանց աջակցման կենտրոնը, Կանանց ռեսուրսային կենտրոնը, բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան-ը:
2013թ. նախագահական ընտրություններն աննախադեպ էին ՀՀ ողջ պատմության ընթացքում:
Չնայած իշխանության հետրևողական փորձերին` նվազագույնի հասցնել մրցակցությունը և ապահովել արտաքուստ հանգիստ ընտրություններ, բազմաթիվ քաղաքային և գյուղական համայնքներում ընդդիմության ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը առավելության հասավ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ:
Հասարակական կազմակերպությունները համարում են, որ ՀՀ ԿԸՀ-ի կողմից պաշտոնապես հրապարակված արդյունքները չեն համապատասխանում իրականությանը և հերթական անգամ Հայաստանում ձախողում են նախագահի ինստիտուտի լեգիտիմ ձևավորումը:
Քաղաքացիական կառույցների կողմից իրականացված դիտարկումները ցույց են տվել, որ ընտրական գործընթացը թե' նախընտրական, թե' քվեարկության փուլում ուղեկցվել են իշխանությունների կողմից կազմակերպված իրավախախտումներով` վարչական ռեսուրսի չարաշահումներով, ընտրակաշառքներով, սպառնալիքներով, լցոնումներով, բացակա ընտրողների փոխարեն քվեարկությամբ և քվեարկության արդյունքների կեղծմամբ, ինչի մասին առկա են բազմաթիվ փաստեր, ինչպես նաև սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տեղ գտած տեսագրություններ: Ընտրական հանձնաժողովի անդամներն ուղղակիորեն մասնակից են դարձել ընտրակեղծարարության գործընթացին, իսկ իրավապահ մարմինները դրսևորել են բացարձակ անգործություն:
ՀԿ-ները արձանագրում են նաև, որ ժողովրդավարության խթանման գործում ճանաչված միջազգային դիտորդական առաքելությունների նախնական գնահատականները չեն արտացոլում իրական ընտրական գործընթացները և մեծապես պայմանավորված են քաղաքական դրդապատճառներով: Նման գնահատականները հասարակության շրջանում անվստահություն են սերմանում:
Օրհասական համարելով ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը` ՀԿ-ները պահանջում են ՀՀ իշխանություններից հրապարակել ստորագրված ընտրացուցակները` հավաստիացնելու Հայաստանի ընտրողներին և բացակա ընտրողների անունները չչարաշահելու հանգամանքը և ձևավորվող իշխանության լեգիմիտությունը: Հակառակ պարագայում Հայաստանի քաղաքացիները բոլոր հիմքերն ունեն համարելու, որ 2013թ-ի նախագահական ընտրությունները կեղծվել են` իշխանությունն ամեն գնով պահպանելու նպատակով: