Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր տեղեկություններով` այսօր առավոտյան հրաժարականի դիմում է գրել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Դարբինյանի հրաժարականի հարցը քննարկվում էր դեռ երեկվանից, երբ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե՝ իշխանությունների դեմքը սկսվել է փոխվել...
ՀՀ նախագահին վրդովեցրել է Վանաձորի քաղաքապետի վերջին հարցազրույցը, որում նա, անդրադառնալով Վանաձորում Սերժ Սարգսյանի պարտությանը, ասել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր։ Դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում՝ ինչ է անում»։
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ Աշոտյանի գրառումից հետո հայտարարեց, թե քաղաքապետի հարցը դեռ կուսակցությունը կքննարկի: Ինքը՝ քաղաքապետը, դարձյալ Ֆեյսբուքում հայտնեց, թե դեռ հրաժարական չի տվել, բայց կտա, եթե նախագահը՝ իր կուսակցության ղեկավարը, գտնի, որ դա պետք է:
Նշենք, որ ըստ «Հետք»-ի՝ երեկ հրաժարականի դիմում է գրել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, եւ որ քննարկվում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եւ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդի, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի հարցը:
Ակտիվորեն շրջանառվում է նաեւ Կրթության եւ գիտությաննախարար Արմեն Աշոտյանի հրաժարականի հարցը: Իսկ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ հրաժարականի դիմում էր ներկայացրել փետրվարի 22-ին: