|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մայիսի 26-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում ղեկավարի ընտրություն է տեղի ունենալու: Պայքարելու են երկու թեկնածուներ՝ ԲՀԿ անդամ, Նոր Հաճի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը և ավագանու անդամ, անկուսակցական Շուշանիկ Նազարյանը: Վերջինս աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ թեև Շ. Նազարյանն ինքնաառաջադրվել է, բայց «ներքին կարգով» ունենալու է ՀՀԿ-ի աջակցությունը: Ըստ թերթի աղբյուրների՝ Շ. Նազարյանը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի բարեկամն է: Ու անգամ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն է խառնվել, որպեսզի ընտրություններում հաղթի Շ. Նազարյանը:
Կ. Շահգալդյանը տեղի ՀՀԿ-ակաների շրջանում հայտարարել է, որ իրենց թեկնածուն «թույլ» է, ուստի իրենք շատ ակտիվ պետք է աշխատեն, որպեսզի ԲՀԿ-ի թեկնածուն կրկին համայնքի ղեկավար չընտրվի: