Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ «Հայկական ժամանակ» թերթի խմբագրություն է այցելել Փառանձեմ մայրիկը` Արցախյան ազատամարտի առաջին զոհ Էդիկ Տոռոզյանի մայրը` հայտնելով, որ Նոր Հաճնի 27/1 ընտրական տեղամասում, որտեղ ինքն ընտրությունների օրը եղել է Հրանտ Բագրատյանի վստահված անձը, լցոնումներ են եղել: Փառանձեմ մայրիկը թերթին պատմել է հետեւյալը.
-Տեղամասում տեսա, որ ընտրողների ցուցակի` գրանցամատյանւ մեջ, որտեղ ընտրողների անուն-ազգանուններն են, ինչ-որ բան էին գրում: Տեղիցս վեր կացա, գնացի, մոտեցա իրենց, տեսա, որ անձնագրի համարներ են լրացնում` առանց անձնագրերի, առանց ձեռքի տակ որեւէ ցուցակ ունենալու: Կանգնեցի, նայեցի, սրանք զգաստացան, թողեցին, հետո որ արկղը բացեցինք, արկղի մեջ, տակը ուղիղ լցված էին ծրարներով: Էդ ծրարները շատ ուղիղ դարսված էին իրար վրա: Ասացի` չհասկացա, էս էլ լցրել եք նե՞րսը: Գոռոցս գցեցի, որ էսպես չի կարելի, սենց կեղտոտ ընտրություններ եք անում:
-Ի՞նչ ասաց հանձնաժողովի նախագահը:
-Ոչ մի բան: Երեւի նրանք են արել, ինքն ինձ մոտ ամոթով էր:
-Նրանք ովքե՞ր են:
-Էդ հանձնաժողովի անդամները: Երկու տղա էին: Անունները չգիտեմ:
-Այսինքն կարծում եք, որ հանձնաժողովի նախագահն այդտեղ կապ չունե՞ր:
-Չէ, ինքը չի արել: Ես էդ կարծիքին եմ, որովհետեւ ինքը ոչ մի բառ չխոսեց: Բայց երկու տղա կային էնտեղ` նրանք էին:
-Իսկ էդ լցոնած քվեաթերթիկներում ո՞ր թեկնածուի օգտին էր էվեարկած:
- Որ հանեցին` Սերժ Սարգսյան, Սերժ Սարգսյան:
-Մոտավորապես քանի՞ քվեաթերթիկ:
-Երկու հարյուր հատ միայն տակին ա եղել:
Թերթը նշում է, որ այս 27/1 ընտրատեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 718, Սերժ Սարգսյանը` 408 քվե: Փառանձեմ մայրիկը թերթին ասել է նաեւ, որ այդ տեղամասում հանձնաժողովի «Ժառանգության» ներկայացուցչին խորհուրդ է տվել չստորագրել արձանագրության տակ, բայց վերջինս ստորագրել է: Ըստ ԿԸՀ-ի` 27/1-ում հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ական Արարատ Դումանյանն է, քարտուղարը` ՀՀԿ-ական Անդրանիկ Ավագյանը: