Փոխարժեքներ
04 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.46 |
EUR | ⚊ | € 453.47 |
RUB | ⚊ | ₽ 4.8889 |
GBP | ⚊ | £ 525.21 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՀՀ նախագահի մի քանի թեկնածուներ այսօր եւ վաղը պատրաստվում են անցկացնել իրենց ամփոփիչ հավաքները. գրում է «Հայկական ժամանակը»: Սերժ Սարգսյանի ամփոփիչ հավաքը տեղի կունենա այսօր Մարզահամերգային համալիրում:
Երեկ թերթի թղթակցի հարցին, թե` ինչո՞ւ բացօթյա հանրահավաք չեն անում, ՀՀԿ շտաբից պատասխանել են, որ նախապես հաշվի են առնվել եղանակային պայմանները, նաեւ մի շարք այլ գործոններ եւ նախապատվությունը տվել են այս ձեւաչափին:
«Կարծում ենք` ընդգրկվածության առումով ՄՀՀ-ն եւս ներկայանալի է»,- ասել են Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբից եւ հավելել, որ մասնակիցները լինելու են միայն Երեւանից:
Ի դեպ, նշում է թերթը, Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկացել է, որ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը 13.02.2013 թ.-ին դիմել է քաղաքապետարան` փետրվարի 21-ին, ժամը 14.00-21.00 Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:
«ՀԺ»-ն գրում է, որ իրազեկումն ընդունվել է ի գիտություն: