կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-12 16:15
Քաղաքական

ԿԳԲ-ի մասին` հիշողությունը թարմացնելու նպատակով

ԿԳԲ-ի մասին` հիշողությունը թարմացնելու նպատակով

Իր վրա կրակողների մասին առաջին բանը, որ հայտարարել էր Հայրիկյանը` մահափորձը կազմակերպել են ռուսական հատուկ ծառայությունները: Թեկնածուն համարում է, որ պարտավոր էր ասել եւ ասաց, քանի որ 20 տարուց ավելի ԿԳԲ-ն իրեն հետապնդել էր, եւ դա նրա ձեռագիրն էր:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պարույր Հայրիկյանը նշեց, որ իր այդ հայտարարությունը շատ ճիշտ է համարում, որովհետեւ համոզված է` Հայաստանում ԿԳԲ-ի գաղտնի գործակալական ցանցը դեռ բացահայտված չէ ու արժեր դա հիշել: Առաջին հայտարարությունից հետո Հայրիկյանը մի քանի այլ` հակասական բաներ էլ էր հայտարարել, կրակողների սլավոնական արտաքինի մասին եւ այլն, ինչի համար, նրա հավաստմամբ, հետո դեպքի քննությամբ զբաղվող մարմինների ներկայացուցիչները նրանից շնորհակալություն են հայտնել:

 

«Ռուսական հատուկ ծառայությունների մասին ես որ ասել եմ, շատ ճիշտ եմ արել, դա օգտակար էր, որպեսզի չմտածեն, թե հայերը հիշողությունը կորցրած ժողովուրդ են»,- ռուսական ծառայությունների մասին իր հայտարարությունը մեկնաբանեց Պարույր Հայրիկյանը:

Լրագրողների խնդրանքով նա անդրադարձավ նաեւ այդ միջադեպի` իր վարկանիշի վրա ունեցած հետեւանքներին ու նշեց, թե ահաբեկչության հետեւանքով այն քաղաքացիները, ովքեր պետք է իրեն ձայն տային, տեսան, որ նրա կյանքը վտանգված է, եւ ինքը ի վիճակի չէ պայքարը շարունակել, ու իր ռեյտինգը դրանից ընկավ: «Ընդհանուր առմամբ` այն հասել էր որոշակի աստիճանի ու այդ դեպքից հետո անկում սկսվեց»,- ասաց Հայրիկյանը:

 

Նա որոշակի դիտարկումներ է իրականացրել ստեղծված իրավիճակում եւ հանգել եզրակացության, որ այս ընտրություններում կլինի երկրորդ փուլ: