կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-11 16:49
Աշխարհ

Ստորագրահավաք` Ցեղասպանության ճանաչման համար

Ստորագրահավաք` Ցեղասպանության ճանաչման համար

2013 թվականի ապրիլի 24-ին կնշվի Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը, որը իրականացվել է 1915 թվականին` Օսմանյան կայսրության կողմից: Մինչ օրս պաշտոնական Վաշինգտոնը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թեեւ նախագահ Օբաման խոստացել էր այն պաշտոնապես ճանաչել, սակայն չի կատարել խոստումը: 

 

Երկու տարի հետո կնշվի Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Սպիտակ տան պաշտոնական կայքում կազմակերպվել է ստորագրահավաք`իրավական մակարդակով Ցեղասպանության ճանաչման համար:

 

Սպիտակ տան պաշտոնական կայքում նշված է, որ Ուրուգվայն առաջինն էր աշխարհում, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին: Մարդկության դեմ կատարված այդ ոճրագործությունը ճանաչել են նաեւ Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան. Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ, Վատիկանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Եվրախորհրդարանը: