|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թունիսի վարչապետ Համադի Ջեբալը վերջնաժամկետ է ներկայացրել, համաձայն որի` եթե մինչեւ շաբաթվա վերջ խորհրդարանականները չհամաձայնվեն «տեխնոկրատ» նախարարներ նշանակելու՝ իր առաջարկի հետ, ինքը հրաժարական կտա. հայտնում է Euronews-ը:
Մինչ այդ երկրում շարունակվում են բողոքի ակցիաները: Ցույցի են դուրս եկել արդեն իշխող «Ան Նահդա» իսլամական կուսակցության համախոհները:
Հատկանշական է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Չոկրի Բելաիդի սպանության համար, որն էլ Թունիսում ցույցերի պատճառ է դարձել, նրանք առաջ են քաշում մեկ այլ վարկած: Ցուցարարները պնդում են, որ սպանության հետեւում կանգնած է Փարիզը` դա պատճառաբանելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Մանուել Վալսի այն հայտարարությամբ, թե սպանությունը հեղափոխության արգասիքն է:
Իշխանամետները կարծում են, որ նախկին` Բեն Ալիի վարչակազմը ենթարկվում էր Ֆրանսիային, իսկ այժմ նրանք փորձում իրենց ենթարկեցնել Թունիսի ներկայիս իշխանություններին: