|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թունիսի իշխանությունները հայտարարել են, որ պատ են կառուցում Լիբիայի հետ սահմանին: Նրանց հավաստմամբ դա կօգնի խուսափել ծայրահեղականների ներթափանցումից երկիր: Պատի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2015 թվականի վերջին:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին թունիսյան Սուս զբոսավայրում հարձակում էր տեղի ունեցել, որի ընթացքում զոհվել էր 39 մարդ: Թունիսցի ուսանող Սեյֆեդդին Ռեզգին փչովի նավակով եկել էր լողափ, հանել ավազների մեջ թաքցրած Կալաշնիկով ավտոմատը եւ կրակ բացել հանգստացողների վրա: Զոհերի մեծամասնությունը բրիտանացիներ էին: Տասնյակ մարդիկ վիրավորվել էին, իսկ չարագործին սպանել էր ոստիկանությունը:
Այս ողբերգությունից հետո զբոսաշրջիկների հոսքը դեպի Թունիս կտրուկ նվազեց: Որոշ հաշվարկներով դա Թունիսի տնտեսությանը կհասցնի 515 մլն դոլարի վնաս: