կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-12 13:26
Իրավական

Պզոն ԱՄՆ-ում է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Պզոն ԱՄՆ-ում է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Օրեր առաջ yerkir.am-ը գրել էր, որ Երրորդմասցի Լյովիկի սպանության բացահայտմամբ սկսել է զբաղվել նրա հորեղբայրը` հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանը` Պզոն, և չի բացառվում, որ առաջիկայում հենց նրա մարդիկ էլ հաշվեհարդար տեսնեն Լյովիկին սպանողների հետ:

 

Ուշադրություն հրավիրենք մի հրապարակման վրա, ըստ որի` Պզոն Հայաստան մուտքի վիզա ստանալու նպատակով դիմել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն:

 

Ընդամենը նշենք, որ, համաձայն նոր վիզային ռեժիմի, 2015թ. հունվարի 1-ից ԱՄՆ-ից Հայաստան կարող են մուտք գործել առանց վիզայի և մեկ օրացուցային տարում Հայաստանում գտնվել մինչև 180 օր, այսինքն` Պզոն, ըստ էության, դեսպանատուն դիմելու խնդիր չունի: Բայց, մեր տեղեկություններով, Արմեն Ղազարյանն այս պահին ԱՄՆ-ում է, ասում են՝ կիսատ գործեր ունի:

 

Yerkir.am-ի աղբյուրները վկայում են, որ Պզոյին արդեն հայտնի է այն անձանց շրջանակը, ովքեր ծրագրել են եղբորորդու և նրա ընկերների սպանությունը, իսկ ԱՄՆ-ում գտնվելն ամենևին չի խանգարում նրան զբաղվել սպանության բացահայտմամբ: Ի դեպ, տեղեկություններ են շրջանառվում, որ Պզոյին ցավակցելու համար անգամ Մոսկվայում բնակվող նրա ընկերներն են ժամանել ԱՄՆ:

 

Այն, որ այս պահին Պզոն գտնվում է ԱՄՆ-ում, փաստում են yerkir.am-ի ձեռքի տակ հայտնված` ժամեր առաջ արված լուսանկարները: Լուսանկարում երևացող Range Rover և Mercedes-benz g 550 մակնիշի մեքենաները պատկանում են նրան, Mercedes-benz-ն էլ 2014թ. արտադրության է: