կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-16 17:06
Քաղաքական

Ոչ մի Սորոս, ֆլան-ֆստան ի զորու չեն կանգնեցնել ծաղկունքդ. Շուշան Պետրոսյան

ԱԺ հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Նա նշեց, որ «Մեկ ազգ մեկ բանակ»-ը պլակատ չէ, կենսակերպ է:

«Արցախն էլ Հայաստան է, ու վերջ, ուրեմն Հայաստան- Արցախը` մեր հայրենիքը, մի զինավան է: Մենք այստեղ զինվոր ենք: Մենք` հայերս, ու բոլորը` եզդիները, քրդերը, ասորիները, մալականները, որ Հայաստանում են ապրում, բոլորս զինվոր ենք: Մենք ապրել ենք այստեղ, միշտ ենք ապրել: Հայքը փոքրացել է, բայց կա, մենք կանք ու նույն տեղում ենք: Արարատը վկա, սիրո՞ւմ ես երկիրդ, ուզո՞ւմ ես երկիրդ ոտքի կանգնի, քո ամբիցիաներից, հարմարավետությունից ավելի՞ ես սիրում երկիրդ, ուրեմն մի' գոռա, այդպես չեն սիրում, հատկապես, որ չի բացառվում, որ մի օր, մի քանի օրից երկրիդ հանդեպ ունեցած սիրուդ գոռոցը ուրիշ ամբիոնից կհնչի: Հանգիստ: Աղմկոտ սերը թիթեռի կյանք ունի, ու հայն ու Հայքը` իր ակունքով, արմատներով, իմաստությամբ, անհաղորդ են նման սիրուն: Երկիրը սիրելդ հայելու առջև մենակ գոնե ինքդ քեզ հետ հանգիստ լինելու նման է: Նայիր աչքերիդ, տես սիրտդ, ապրածդ քննիր ու սկսիր քեզնից»,- ասաց պատգամավորը:

Նա նաև հավելեց. «Երբ երկրիդ հողին կանգնած ես ու զգում ես, որ իր շարունակությունն ես և բողբոջել ես որևէ «Եվրասիապարտնյորշիփ», Ջորջ Սորոս, ֆլան-ֆստան ի զորու չեն կանխել ծաղկունքդ, ուրեմն արմատդ փնտրիր, որ քայլերդ արդարացվեն»: