Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ դադարեցնում է Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը:
«Ինձ Վրաստանի քաղաքացիություն շնորհեցին պայմանով, որ կհրաժարվեմ Ֆրանսիայի քաղաքացիությունից, սակայն ես կանգնեցրել եմ այդ գործընթացը, քանի որ հարկ չեմ համարում աշխատել նրանց (նկատի ունի նախկին իշխանությունը) ցանկություններով, առավել եւս պայմաններում, երբ բավական է ստանամ Վրաստանի քաղաքացիություն եւ կկորցնեմ վարչապետի պաշտոնը»,- վարչապետի խոսքերը մեջբերում է Новости-Грузия-ն:
Նա նաեւ նշել է, որ Վրաստանի նոր իշխանությունները կիրականացնեն սահմանադրական «նորմալ փոփոխություններ, որոնք բոլորին ամեն ինչի իրավունք կտան»:
Վրացական օրենսդրության համաձայն` երկրի վարչապետն իրավունք ունի այլ երկրի քաղաքացի լինել, սակայն վարչապետը, նախագահը եւ խորհրդարանի խոսնակը իրավունք չունեն երկքաղաքացիներ լինել: