|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 13-ին կքննարկի Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆըրնին նշանակելու հարցը. տեղեկացնում է «Ասպարեզը»:
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հույս է հայտնել, որ սենատորները, թեկնածուին հարցեր ուղղելով, պարզաբանումներ կստանան՝ հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող մի շարք արտաքին քաղաքական հարցերի կապակցությամբ Օբամայի վարչակազմի դիրքորոշման վերաբերյալ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, ժողովրդավարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա Ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման հարցերում:
Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելուց և հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո Հեֆըրնի թեկնածությունը պետք է հաստատման դրվի ԱՄՆ Սենատում: