|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ֆրանսիական դատարանն այսօր պարտադրել է հայտնի զբոսաշրջային քաղաքի` Մոն Սեն Միշելի քաղաքապետին վճարել 30 հազար եվրո տուգանք, ինչպես նաեւ առկախել է քաղաքապետի հանդեպ սահմանված վեցամսյա ազատազրկումը։
Էրիկ Վանիերի դեմ դատական հայց էր ներկայացրել նրա հակառակորդներից մեկը` նախկին քաղաքապետ Պատրիկ Գալուան: Նա մեղադրում էր 60-ամյա Վանիերին անձնական շահը հանրայինից գերադասելու մեջ: Մասնավորապես` նա քաղաքում ավտոբուսների կանգառները միտումնավոր տեղադրել էր իր ռեստորաններին և խանութներին կից, որպեսզի ավելի շատ հաճախորդ կարողանա ունենալ։