կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-01 13:53
Քաղաքական

Իշխանության գալը` սեփական կյանքը բարելավելու միջոց

Իշխանության գալը` սեփական կյանքը բարելավելու միջոց

Սկսած Ռոբերտ Քոչարյանից` ՀՀԿ-ն բռնազավթում է իշխանությունը Հայաստանում. լրագրողների հետ հանդիպման հայտարարեց քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը: Ըստ նրա, նման քաղաքական ուժը չի կարող հետապնդել որևէ լուրջ և արժեքավոր նպատակ:

 

«Իշխանության գալը Հայաստանում դիտվում է որպես սեփական կյանքը բարելավելու միջոց: Րաֆֆի Հովհաննիսյանը չի պարտվել. պարզապես նա միայնակ նա չի կարող պայքարել, ժողովուրդը մեծ ցանկություն ունի իր ձայներին տեր կանգնելու»,-ասաց Խաչատրյանը:

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Հայկ Մելիք-Ադամյանն էլ իր հերթին նշեց, որ գործող նախագահը պետք է կտրուկ միջոցառումներ ձեռնարկի` վերափոխելու ներքին քաղաքական ընդվզումները.«Դեպքերից առաջ անցնելով`մեր կուսակցության անունից հայտարարում եմ, որ Սերժ Սարգսյանը ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթանակ է տարել: Սակայն պետք է վերացնենք կոռուպցիան, ազատվենք օլիգարխիկ գործիչներից»:

 

Խաչատրյանի հարցին, թե 5 տարվա ընթացքում գործող նախագահը կոռուպցիան վերացնելու ի՞նչ փորձեր է արել, Մելիք-Ադամյանը պատասխանեց, թե նախ իրենց կուսակցությունը իշխանամետ լինելու ֆունկցիա չունի եւ հետո` պետք չէ մոռանալ, օրինակ, Թամամյանի ձերբակալության փաստը: