|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Լիբիայում գտնվող իր դիվանագետներին` անհապաղ լքել Բենղազի քաղաքը. հաղորդում է BBC-ն: Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Տրիպոլիում գտնվող բրիտանական դեսպանատան տվյալներով` առաջիկայում դեսպանների դեմ հարձակումներ են նախատեսված:
Մեծ Բրիտանիայի կոչին միացել են նաեւ Գերմանիան եւ Նիդերլանդները: Ենթադրվում է, որ ահաբեկչությունները տեղի կունենան Մալիում Արեւմուտքի իրականացրած ռազմական միջամտությանն ի պատասխան: