կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-24 19:06
Հասարակություն

Ոչնչացնում ենք, հետո` գլխներիս տալիս

Ոչնչացնում ենք, հետո` գլխներիս տալիս

Չեխերը չեն հրաժարվում ավանդական եւ էլեկտրական տրանսպորտից` ձիակառքերից, հեծանվային տաքսիներից եւ տրամվայներից, քանի որ յուրաքանչյուր քաղաք առանձնանում է իր տեսքով, եւ պետք է չէ մոռանալ, որ աշխարհում ամենահարգի ու անվնաս տրանսպորտն էկոլոգիականն է:

 

Անկախությունից հետո Երեւան քաղաքը նույնպես նախկին հասարակարգից ժառանգեց էկոլոգիապես մաքուր տրասպորտային միջոցների մի ողջ համակարգ` մետրոպոլիտեն, տրամվայներ եւ տրոլեյբուսներ: Սակայն քաղաքային իշխանություները որոշեցին, որ տրամվայը խանգարում է Երեւանին, ավելին` պարզվեց, որ երեւանցիներն իբր դժգոհում են այդ տրանսպորտից եւ ցանկություն հայտնում, որ տրամվայը մեր քաղաքից վերացվի: Իհարկե, այլ պատճառներ էլ էին բերում` թե տրամվայի շահագործումը չի ծախսածածկվում եւ այլն: Եվ քանդուքանդ արեցին մի մեծ համակարգ...

 

Պարզ է, որ թանկարժեք մեքենաների մոլուցքով տառապող իշխանավորներին պետք էր, որ ռելսագծերի հաշվին փողոցները ընդլայնվեին, նաեւ ռելսերը խորհրդային պողպատից էին...

 

Մինչդեռ եվրոպական ավելի քան 10 քաղաքում, որտեղ նախկինում տրամվայներ չեն եղել, այսօր մեծ գումարներ են ծախսվում եւ տրամվայներ շահագործվում:

 

Մանրամասն` տեսանյութում:


Գալուստ ՆԱՆՅԱՆ