|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«168 ժամի» տեղեկություններով` ՀԱԿ-ում որոշում է կայացվել տեղամասային ընտրական հանձնաժողովներում` ՏԸՀ-ներում ունեցած տեղերը չտալ նախագահի որեւէ թեկնածուի` անգամ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին:
Ըստ այդ որոշման, այդ տեղերում պետք է նշանակվեն ՀԱԿ անդամները եւ ակտիվիստները: ՀԱԿ-ում կարծում են, գրում է թերթը, որ հանձնաժողովի անդամության համար պետության կողմից նրանց վճարվող 32 հազար դրամը լացուցիչ եկամուտ կհանդիսանա ՀԱԿ անդամների համար:
Քանի որ ՀԱԿ-ն ընտրություններում սեփական թեկնածու չունի, եւ ՀԱԿ հանձնաժողովի անդամները ոչ մի շարժառիթ չունեն պայքարելու ընտրակեղծիքների դեմ, նրանք կարող են աչք փակել ընտրակեղծիքների վրա, բնականաբար, լրացուցիչ վարձատրության դիմաց:
Սա ուշագրավ է այն առումով, շարունակում է թերթը, որ, օրինակ, «Ժառանգություն» կուսակցությունը, ըստ նույն տեղեկությունների, չի կարողանում լրացնել ՏԸՀ-ների անդամների սեփական տեղերը, քանի որ անհրաժեշտ թվով ներկայացուցիչներ չունի: