|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Վրաստանը հրաժարվել է ընդունել քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի դիակով ինքնաթիռը: Նրան հավանորեն կհուղարկավորեն Մոսկվայում. տեղեկացնում է rosbalt-ը:
«Օրենքով գողի» աճյունը պետք է հատուկ չվերթով հասցվեր Թբիլիսի` նրա ծննդավայրը: Ճանապարհին ինքնաթիռը, որում եղել են Դեդ Հասանի մտերիմները եւ թիկնազորը, պլանային վայրէջք է կատարել Դոնեցկում, որտեղ մաքսային ծառայության աշխատակիցները լրացուցիչ զննում են անցկացրել: Դոնեցկի օդանավակայանում, սակայն, պարզվել է, որ Վրաստանը չի ընդունելու այդ ինքնաթիռը:
Նշենք, որ երեկ Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը տեղի է ունեցել սպանվածի քաղաքացիական հոգեհանգիստը: Հրաժեշտի արարողությունը սկսվել է երեկոյան ժամը 20:00-ին, սակայն ձգվել է ծրագրվածից երկար, քանի որ հրաժեշտ տվողները եկել են մինչեւ ուշ գիշեր: