|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է լուրերը, թե պետության ղեկավարը ծանոթ է եղել օրերս սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի հետ. տեղեկացնում է РБК-ն:
Լուրերը տարածվել էին այն բանից հետո, երբ համացանցում լուսանկար էր տեղադրվել, որում Պուտինը սեղանի շուրջ կանգնած է մի քաղաքացու կողքին, որին բլոգերները նմանեցրել են Դեդ Հասանին:
«Ակնհայտ է, որ դա նա չէ: Ես չգիտեմ, թե ով է, սակայն Ասլանը չէ: Եթե նույնիսկ պարզապես նայես, ֆենոտիպն է այլ: Բացարձակ այլ մարդ է լուսանկարում»,- ասել է Պեսկովը:
Дождь հեռուստաալիքի տվյալներով` նախագահի կողքին կարող է լինել Պետդումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախկին պատգամավոր Վիկտոր Ուսաչովը: Վերջինիս օգնականը հաստատել է, որ ոչ պաշտոնական միջավայրում` ինչ-որ ընդհանուր ծանոթի ծննդյան օրը, նախագահն ու Ուսաչովը լուսանկարվել են:
