կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-20 19:59
Քաղաքական

Ադրբեջանը պահանջում է Սյունիքի մարզը․ նրանց հույսը Փաշինյանն է. Politik.am

Ադրբեջանը պահանջում է Սյունիքի մարզը․ նրանց հույսը Փաշինյանն է. Politik.am

Արցախի տարածքի 80 տոկոսը Ադրբեջանին հանձնած գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նոր վտանգներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։ 

Ադրբեջանցիները, հասկանալով, որ Հայաստանի պարտված իշխանությունը կարող է չհեռանալ, փորձում են օգտվել այդ հնարավորությունից։ Ալիևի իշխանությունը լավ է հասկանում, որ կարող է ստիպել Փաշինյանին ստորագրել ցանկացած փաստաթուղթ, ուստի ամենաանհավանական թվացող գաղափարներն են առաջ քաշում։ 

Ադրբեջանի նախագահը արդեն իսկ սկսել է հող նախապատրաստել Հայաստանից հերթական զիջումները ստանալու համար։ Օրերս Ալիևը հայտարարեց, որ պատերազմի պատճառով Ադրբեջանի կրած վնասը կազմում է 50 մլրդ դոլար, որը իրենք պատրաստվում են ստանալ միջազգային դատարանի միջոցով։

Ալիևի այս հայտարարությունից կարճ ժամանակ անց Բաքվի մարդու իրավուքնների պաշտպանության միջազգային կենտրոնի համակարգող Էլչինա Ախունձաձեն հայտարարել է, որ Հայաստանը չունի 50 մլրդ դոլար, բայց դրա փոխարեն կարող է տարածքային զիջմամբ փոխհատուցել Ադրբեջանին։  Նրա պնդմամբ Հայաստանը պետք է 50 մլրդ դոլար տուգանքի փոխարեն Ադրբեջանին հանձնի Սյունիքի մարզը։

Ադրբեջանական կողմի այս պնդումները պետք է ազդակ լինեն հայ հանրության համար, որ Փաշինյանի վարչապետության ընթացքում մենք կարող ենք կորցնել նաև Սյունիքի մարզը։  

Աղբյուրը՝ Politik.am-ի