կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-05 09:49
Քաղաքական

ՍԴ նախագահն իր առանձնատունը վարձով ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատանն է տվել. «ՀԺ»

ՍԴ նախագահն իր առանձնատունը վարձով ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատանն է տվել. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Մոնումենտում՝ Հաղթանակ զբոսայգու հարեւանությամբ, Բաբայան փողոցում շքեղ առանձնատուն ունի։ Եվ այն վարձով է տրված Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը։ Գ. Հարությունյանի եւ նրա կնոջ հայտարարագրերում թեեւ որեւէ անշարժ գույք նշված չէ, բայց շրջակայքի բնակիչները պնդել են, որ այդ տունը հենց նրան է պատկանում։

Մեզ չհաջողվեց ՍԴ-ից այս տեղեկության վերաբերյալ որեւէ մեկնաբանություն ստանալ։ ՍԴ լրատվական ծառայության ղեկավար Հովհաննես Պապիկյանը թերթի հետ զրույցում ասել է, թե ինքը նման տեղեկություն չունի։ 

Թերթը փորձել է մեկնաբանություն ստանալ նաեւ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանից։ Վերջինս նույնպես ասել է, թե ինքը նման տեղեկություն չունի, իսկ Գ. Հարությունյանի փաստաթղթերում որեւէ սեփականություն նշված չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: