Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սրտի կաթվածից 54 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մալաթիայի հայորդաց տան տնօրեն Մանվել Գալստյանը: Yerkir.am-ն իր ցավակցությունն է հայտնում Գալստյանների ընտանիքին, հայորդաց տան աշխատակիցներին և սաներին:
Գալստյանի մահվան կապակցությամբ մշակույթի տանը մեկ շաբաթ պարապմունքներ չեն անցկացվի: Տնօրենի անժամանակ մահը խոր հետք կթողնի մշակույթի տան աշխատակիցների մոտ: Մեզ հետ զրույցում նրանք ակնածանքով էին հիշում Գալստյանի հայանպաստ գործունեությունը, նրան բնութագրում մարդկային ամենավեհ հատկանիշներով` ցավով փաստելով, որ դեռ շատ անելիք ուներ:
Իսկապես, Գալստյանը շատ անավարտ ծրագրեր ուներ, որոնց մասին շաբաթներ առաջ պատմել էր Yerkir.am-ի թղթակցին: Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գտնվող մշակույթի կենտրոնի 400 շնորհալի երեխաների մեծ մասի կրթությունն անվճար է: Գալստյանն ասում էր, որ հայորդաց տունը ևս 300 սան ընդունելու հնարավորություն ունի, սակայն տեղանքի անբարենպաստ դիրքի պատճառով շատերը դժվարանում են կենտրոն հաճախել: Որպես հարցի լուծում` Գալստյանն առաջարկում էր բարերարներին` ավտոբուս տրամադրել, ինչը հնարավորություն կտա մշակութային օջախներից զուրկ հարևան գյուղերի բազմաթիվ տաղանդավոր երեխաների կտրվել փողոցից և հաճախել կենտրոնում գործող որևիցե խմբակ: Տնօրենի ջանքերով մշակույթի տան որոշ դասասենյակներ ջեռուցվել և վերանորոգվել էին: Իսկ մնացած դասասենյակները ծրագրում էր նորոգել հաջորդ տարվա ընթացքում:
Ցավոք, այս և շատ այլ ծրագրեր չհասցրեց իրագործել մանուկների կողմից սիրված Մանվել Գրիգորյանը: