29 09 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 411.99 |
GBP | ⚊ | 476.83 |
GEL | ⚊ | 146.12 |
RUB | ⚊ | 4.03 |
USD | ⚊ | 390.88 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Կատարի ԱԳՆ-ի ղեկավարի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը։
«Մենք այս պահին չունենք պայմանագրի նախագիծ, որը պետք է ստորագրենք Հայաստանի հետ և չենք բանակցում որևէ պայմանագրի շուրջ»,-ասել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ կողմերը հիմա խոսում են երկու երկրների միջև վստահությունը ամրապնդող քայլերի մասին:
«Մեր հատուկ ներկայացուցիչներն ընդհանուր 4 հանդիպում են անցկացրել, ցավոք՝ բոլորն արտասահմանում: Վերջապես համաձայնության են եկել Թուրքիայում և Հայաստանում հանդիպելու հարցում: Եվ դա հաստատվել է Պրահայում մեր նախագահի ու վարչապետ Փաշինյանի երկկողմ հանդիպման ժամանակ: Այսուհետ հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Թուրքիայում և Հայաստանում կանցկացվեն»,-նշել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը:
Թուրք նախարարի պնդմամբ՝ Հարավային Կովկասի կայունության և մնայուն խաղաղության համար հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեռևս մնայուն համապարփակ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել: Ըստ նրա՝ այդ ուղղությամբ էլ բանակցությունները շարունակվում են: