կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-08 10:50
Հասարակություն

ՃՈ-ում սրբեր են աշխատում

ՃՈ-ում սրբեր են աշխատում

Պետավտոտեսչության աշխատակից Արմեն Մկրտչյանը «Հայկական ժամանակի» հարցերին ի պատասխան ասել է, թե այս տարի անհամեմատ ավելի հանգիստ էր, առանց լուրջ ավտովթարների ու վրաերթերի:

 

-Վարորդներին ալկոհոլ օգտագործելու համար ինչքա՞ն եք տուգանել, եղե՞լ են դեպքեր, երբ դուք եք վարորդի ոչ սթափ լինելու հետեւանքով նրա փոխարեն վարել մեքենան:

-100-ից 150 հազար ենք տուգանում, իմ հերթապահության ժամանակ չի եղել նման դեպք: Ալկոհոլ օգտագործած մարդիկ այս տարի քիչ են եղել կամ էլ քիչ են խմել հատկապես վարորդները:

 

-Իսկ ավելի շատ երիտասարդնե՞րն են եղել ոչ սթափ վիճակում, թե՞ մեծերը:

-Բնական ա երիտասարդները պիտի լինեն ամենաշատ ալկոհոլ օգտագործողները:

 

-Տուգանային հրապարակ քանի՞ ավտոմեքենա եք տարել:

-Ստույգ չեմ հիշում, իսկ մոտավոր 20-ից 30 մեքենա:

 

-Եղե՞լ է, որ 150 հազար տուգանքի դեպքում դուք վարորդից վերցնեք 10 հազար դրամ եւ խնդիրը համարեք լուծված:

-Չէ, նման բան չկա:

 

-Ինչքա՞ն եք կաշառք վերցրել Ամանորին:

-Մե՞նք, մենք սուրբ ենք, բա տենց բան կանե՞նեք: Ոչ մի ճանապարհային ոստիկան նման բան չի անում: