Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում վաղը կսկսվի մի գործով դատաքննություն, որում անուղղակիորեն շոշափվում է ամերիկահայ Էդմոնդ Խուդյանի անունը, թեև նա ո'չ որպես վկա, ո'չ մեղադրյալ, ո'չ էլ որպես կասկածյալ գործում ներգրավված չէ: Խոսքը վերաբերում է գործարարի ընկերության տնօրենի կողմից կնքված բազմաթիվ ապօրինի գործարքներից մեկին, որը մեղադրանքում ներկայացվում է որպես հօգուտ Է. Խուդյանի կատարված գործողության:
Նախաքննության համաձայն` «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Եսայանին մեղադրանք է առաջադրված այդ կազմակերպության շահերին հակառակ և ընկերության սեփականատեր Էդմոն Խուդյանի օգտին քաղաքացի Լուսինե Գյուլխասյանին վնաս պատճառելը, ինչն էլ ծանր հետևանքներ է առաջացրել:
Սփյուռքահայ գործարարը մեղադրանքի այդ տեքստում միտում է տեսնում` ամեն գնով պաշտպանել Վլադիմիր Մանգասարյանին, «Էդմոնդ Խուդյանի օգտին» արտահայտությունը օգտագործել վճիռ ստանալու, այնուհետև այդ վճիռը Գյուլխասյանի կամ այլ գնորդի կողմից իր դեմ ուղղելու համար: Գործարարի փաստաբաններն այս մեղադրանքից ակնկալում են արագացված դատաքննությամբ դատավճիռ, որով ապացուցված կհամարվի, որ Էդուարդը գործել է հօգուտ Էդմոնդ Խուդյանի, որի համար Եսայանը 6 ամիս գուցե ազատազրկվի կամ 400,000 դրամով կտուգանվի: Իսկ սրա արդյունքում մի նպատակ կիրագործվի` մրոտել Խուդյանի անունը:
Այսօր ուղիղ տեսակապի միջոցով գործարար Էդմոնդ Խուդյանն անդրադարձավ այս և ՊԵԿ-ում ձգձգվող գործերին` հավաստիացնելով, որ դրանց հետևում հովանավորներ են կանգնած, ովքեր կոծկում են Վլադիմիր Մանգասարյանի ապօրինությունները: Իսկ թե ովքե՞ր են այդ հովանավորները, դիտեք տեսանյութում: