կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-05 16:40
Առանց Կատեգորիա

Չի կարելի այսօրեական շահերի համար մրոտել ազգային կարեւոր արժեքները

Չի կարելի այսօրեական շահերի համար մրոտել ազգային կարեւոր արժեքները

ՀՅԴ Գերագույն Մարմնի ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու, պահեստազորի գնդապետ, Արցախյան ազատամարտի մասնակից, Շուշիի առանձին հրաձգային գումարտակի  ՀՅԴ շտաբի պետ, ՀՅԴ Գյումրու ջոկատի հրամանատար Արտաշես Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Երկար տարիներ Արցախի թեման դադարել էր լինել Հայաստանում ներքաղաքական շահարկումների առարկա: Վաղուց ոչ ոք Հայաստանից մատ չէր թափ տվել Արցախի ուղղությամբ: Հանկարծ Արցախը դարձավ ուրիշ երեւույթների հետ համեմատության առարկա: 

Երեկ էլ ուրիշ համեմատություն լսեցինք՝ համեմատություն ազատամարտիկների միջեւ: Այս վերջին երևույթից մենք խուսափել ենք ազատամարտի տարիներին, և այսօր էլ նման թեմայի շահարկումը համարում եմ խիստ վտանգավոր: Եթե անգամ ինչ-որ մեկը սխալ է թույլ տվել միտքը ձեւակերպելիս, պետք չէ առիթն օգտագործել նման համեմատություններ կատարելու համար: 

Ես` որպես ազատամարտիկ, այս բանավեճի մասնակիցներին ուզում եմ սթափության կոչ անել և հիշեցնել, որ ընտրությունները վերջանալու են, և մենք մնալու ենք դեմ հանդիման մեր խնդիրների հետ: Չի կարելի այսօրեական շահերի համար մրոտել ազգային կարեւոր արժեքները»: