Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քիչ անց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կմեկնարկի «Ժառանգություն» կուսակցության 9-րդ համագումարը: Այն տարբերվում է դասական համագումարներից իր ձևաչափով` մուտքն ազատ է բոլոր քաղաքացիների համար: Ներկաներին նստատեղեր հատկացված չեն:
Հովհաննիսյանին սատարելու է եկել նաև Գարեգին Նժդեհի եղբոր դուստրը` Էմմա Սահակյանը: Նա Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մեծ սպասելիքներ ունի «Ժառանգության» առաջնորդից և հավատում է, որ, առաջադրելով իր թեկնածությունը, նա կարող է փոխել ամեն բան:
Քաղաքացիներին բաժանվել են Րաֆֆի Հովհաննիսյանի նկարով օրացույցներ, որտեղ հատուկ առանձնացված է փետրվարի 18-ը և նշված` «Մեկ անգամ: Միասին»: Կուսակցության կարգախոսն է` «Ազատ, անկախ, միացյալ»:
Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգի ներքո հավաքվածները սպասում են Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթին: