|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մարզահամերգային համալիրում աշխատանքը սկսեց ԲՀԿ 5-րդ համագումարը:
Համագումարին ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՅԴ-ից` Հրանտ Մարգարյանը եւ Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»՝ Ստյոպա Սաֆարյանը, ՕԵԿ-ից` Խաչիկ Հարությունյանը, ՀՀԿ-ից` Գալուստ Սահակյանը:
Ներկա պահին ցուցադրվում է ԲՀԿ-ի ստեղծման եւ պատմության մասին ֆիլմը, որը պատմում է ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ գործարար Գագիկ Ծառուկյանի գործունեության մասին:
Երիտասարդ ԲՀԿ-ական Գեւորգ Մանուկյանը ԵՐԿԻՐ-ին ասաց, թե հավաքներից մեկի ժամանակ լրիվ պատահաբար որոշել են, որ սեւ կոստյումը եւ կարմիր փողկապը «սոլիդ» է. դրանից հետո ԲՀԿ-ի կարեւոր միջոցառումներին այս հագուստով են ներկայանում, թեեւ հատուկ հրահանգներ չկան:
Ըստ խոսակցությունների` ԲՀԿ-ի՝ իշխանական կոալիցիայից դուրս գալու վերաբերյալ որեւէ հայտարարություն չի արվելու: