Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան հայտարարել է այն 9 ֆիլմերի անունները, որոնք հավակնում են «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին և որոնից միայն 5-ն են առաջադրվելու սույն անվանակարգում. տեղեկացնում է РИА Новости-ն:
Ցավոք, հայկական «Եթե բոլորը» ֆիլմը, որը ներկայացվել էր այս անվանակարգում առաջադրվելու նպատակով, չի անցել: Ստորև ներկայացնում ենք այն 9 ֆիլմերի անունները, որոնք կպայքարեն «Լավագույն օտարալեզու ֆիլմ» տիտղոսին արժանանալու համար:
Դրանք են` «Սեր»(Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա), «Թագավորական գործեր»(Շվեդիա), «1+1» (Ֆրանսիա), «Կոն-Տիկի» (Դանիա, Մեծ Բրիտանիա, Նորվեգիա), «Պատերազմի վհուկը» (Կանադա), «Ոչ» (Չիլի), «Բլուրներից այն կողմ» (Ռումինիա), «Անդունդ» (Իսլանդիա), «Քույր» (Շվեյցարիա):
Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան սրանցից կընտրի միայն 5-ին, որոնց անունները կհրապարակվեն հունվարին: