|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրն իր թեկնածությունը չի առաջադրելու հաջորդ ընտրություններում, տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սուդանի «Ազգային կոնգրես» կառավարող կուսակցության բարձրաստիճան աղբյուրին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 1989-ից երկիրը միանձնյա կառավարող Բաշիրը ժողովրդավարական բարեփոխումների շարք է պատրաստում: Մասնավորապես` նախագահի տարիքը նախատեսվում է սահմանափակել 60-ով: Նշվում էր, որ դրանից հետո պետության 67-ամյա ղեկավարը պատրաստվում է պաշտոնաթող լինել:
2011-ի հունվար-փետրվարին Սուդանում մի շարք հակակառավարական ելույթներ տեղի ունեցան, սակայն բողոքի այդ ակցիաները զգալիորեն փոքրամասշտաբ էին. դրանց մասնակցում էր մի քանի տասնյակ մարդ: