|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է սենսացիոն ձայնագրություն, որից լսվում է, թե ինչպես են հայհոյում և ծեծի ենթարկում մի քաղաքացու: Ըստ ՄԻՊ-ի` ծեծի ենթարկողները ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներ են:
Այս կապակցությամբ Աարդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ. «Հիմք ընդունելով քաղաքացի Արման Գասպարյանի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումը, որը վերահասցեագրվել է ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման և ՀՀ ԱՆ ՔԿՎ հատուկ նշանակության բաժիններում: Միևնույն ժամանակ ծառայողական քննության ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային բաժնի Կենտրոն և Նորք բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանի և հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Թամարյանի լիազորությունները:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հետամուտ է լինելու գործի քննությանը, արդյունքում ձեռք բերված ապացույցների հիմնավորման դեպքում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ»: