կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-17 12:24
Մշակույթ

Չեքիջյանը նշանավորեց երգչախմբի ոսկեդարը. ՀՀ նախագահ

Չեքիջյանը նշանավորեց երգչախմբի ոսկեդարը. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել` Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին ստեղծման 75-ամյակի առթիվ, որում ասված է.

 

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին ստեղծման 75-ամյակի առթիվ: Ազգային երգարվեստի երախտավորներ Թաթուլ Ալթունյանի և Արամ Տեր-Հովհաննիսյանի ղեկավարությամբ երգչախումբը դարձավ հայ երգի լավագույն մեկնողն ու տարածողը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: 1961 թվականից ի վեր երգչախմբի ղեկը ստանձնեց Կոստանդնուպոլսից հայրենիք ներգաղթած երիտասարդ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, ում անունը հետագայում պսակվեց բազմաթիվ դափնիներով ու պատվավոր կոչումներով:

 

Իր բացառիկ վարպետությամբ և անսահման նվիրումով մաեստրո Չեքիջյանը նշանավորեց երգչախմբի ոսկեդարը` նրա կենսագրությունը հարստացնելով փառավոր էջերով ու հաղթանակներով: Անգնահատելի է երգչախմբի վաստակը հատկապես հայ հոգևոր երաժշտության, Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Քրիստափոր Կարա-Մուրզայի, Արմեն Տիգրանյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի երգչախմբային ստեղծագործությունների կատարման և հանրահռչակման գործում: Բավական է նշել, որ հայրենիքից դուրս երգչախումբն ունեցել է 813 համերգ՝ իր արվեստի ուժով կախարդելով բազմահազար ունկնդիրների:

 

Պատահական չէ, որ ի գնահատություն իր անցած փառավոր ուղու` 75-ամյա հոբելյանի նախաշեմին երգչախմբին շնորհվեց նաև «ազգային» պատվավոր կոչումը: Սրտանց շնորհավորելով ստեղծման 75-ամյակի առթիվ` Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին մաղթում եմ նորանոր հաջողություններ, անսպառ եռանդ և անխափան ստեղծագործական ընթացք»: