|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ինչպես հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանի հրամանով մայիսի 18-ին Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի տնօրեն է նշանակվել Դավիթ Թերզյանը, որը հաղթել է ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում։
50-ամյա Դավիթ Թերզյանն ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, եղել է «Սերենադ» կամերային նվագախմբի տնօրենը, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխտնօրենը, միջազգային և հայաստանյան տարբեր փառատոների կազմակերպական աշխատանքի մասնակցության մեծ փորձ ունի։