ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակից, հանդիպմանը քննարկվել են Արցախում հեռուստառադիոհաղորդակցության ոլորտի զարգացմանը, ինչպես նաեւ այդ բնագավառում երկու հայկական պետությունների կարգավորիչ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը: