կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-22 20:24
Հասարակություն

ՃՏՊ` Տիգրան Մեծ պողոտայում` վառելիքի արտահոսքով

ՃՏՊ` Տիգրան Մեծ պողոտայում` վառելիքի արտահոսքով

ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հունվարի 22-ին, ժամը 16:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի և Խանջյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Nissan Qashqai մակնիշի 01 TA 088 (վարորդ՝ Դ. Թ.), Mercedes E մակնիշի 05 AT 077 (վարորդ՝ Ա. Տ.), Lada 21010 մակնիշի 35 ML 635 (վարորդ՝  Վ. Հ.) և ՎԱԶ 2107 մակնիշի 27 SO 397 (վարորդ՝ Հ. Մ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները. տուժածներ չկան: ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայից առաջացել է վառելիքի (բենզին) արտահոսք:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: