կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-10 18:20
Իրավական

Արդա՞ր եք, հիմա կտեսնեք ինչ ենք անելու

Արդա՞ր եք, հիմա կտեսնեք ինչ ենք անելու

Մի շարք պաշտոնատար անձանց տներ թալանած «բանդայի» գործով դատավարության ընթացքում ցուցմունքներ տվեցին  տուժող կանայք:  Նրանցից Գեղանուշ Զուրաբյանը' «Լինսի» հիմնադրամի տնօրեն Էդուարդ Բոզոյանի հարսը, դատարանին հայտնեց որ ամբաստանյալներից Դավիթի ձայնն է լսել: Տուժեղը ներկայացրեց իրենց բնակարանի գողության մանրամասները:

 

Ի տարբերություն սկեսրոջ անտրամաբանական պատասխանին, ով իր ցուցմունքում նշել էր, թե դիմակավոր անձանց' սենյակ մտնելու պահին մտածել է, թե զոքանչն է մահացել և այդ առիթով իր աներձագն է եկել, (ի դեպ' արդեն հանգուցյալ զոքանչը,  բնակվել է նույն առանձնատանը), հարսը կարծել է, թե ամուսնու տատիկը' Բեզոյանի զոքանչը, վատացել է և դրա համար իրենց են կանչում: Համաձայն ցուցմունքի, Զուրաբյանը, հասկանալով, որ սենյակ ներխուժողները գողեր են' արթնացրել է ամուսնուն, ով հանկարծակիի գալով բղավել է: Հետո սկսել են ամուսնուն ծեծել :

 

Տուժողը հիշում է նաև, թե ինչպես են գոռալով ասել' « Արդա՞ր եք, հիմա կտեսնե'ք ինչ ենք անելու», որից հոտո իր ոտքերն ու  ձեռքերը կապելով, ահաբեկելով,  հոգեբանական ճնշում գործադրելով  անցել են գործի: Ըստ հարսի ցուցմունքի գողերից մեկը հարցրել է' « Ու՞ր են ձեր միլիոնները» և ամուսնուն ահաբեկել, թե պահած բան ունի՞, ասի, հակառակ դեպքում, եթե  իրենք մի բան գտնեն' ամուսնու ականջը  կկտրեն: Ոսկիների տեղը ցույց տալուց հետո, հարսը մնացել է երեխաների մոտ և նրանց է հանգստացրել, քանի որ վերջիններս անընդհատ լաց են եղել:

 

 

Զուրաբյանի խոսքով իրենց տուն ներխուժած անձանցից մեկը խոսում էր կիսավրացական ակցենտով, բայց հայերեն հասկանում էր, քանի որ իր հետ հայերեն էր խոսում: Սակայն հարսի կարծիքով նա ձևացնում էր, քանի որ հատուկ տերմիններ էր օգտագործում, օրինակ « Ու վաս վ Երևանե օչեն ժառկո»: Ըստ նրա' նման կերպ, դիմակավոր անձն, ըստ երևույթին փորձել է շեղել և տպավորություն ստեղծել, թե իբր ինքը դրսից է:
Իսկ թե ինչպես է իմացել, որ իր ճանաչած ձայնը հենց ամբաստանյալ Դավիթ Գալստյանին է, Բեզոյանի հարսն ասաց, որ իր ամուսինն է իրեն այդպես ներկայացրել:

 


 Անբաստանյալներից Արտուշ Հակոբյանի պաշտպանն էլ իր ասաց, որ իր պաշտպանյալին նախապես մեղադրանք են առաջադրել Բեզոյանենց բնակարան ներխուժելու և այնտեղից գողություն կատարելու համար, սակայն հետագայում մեղադրանքն այդ մասով հանել են: Նա հարցրեց Զուրաբյանից, թե  չի հետաքրքրվել արդյոք' ինչու՞ են Հակոբյանին ներգրավել հանցագործության մեջ, իսկ հետո' մեղադրանքը հանել: Հարսն ասաց, որ չի հետաքրքրվել, իսկ այն, որ նա է «բանդայի» կազմակերպիչը' իմացել է ինտերնետից:

 


Հարսի խոսքով' իրենից գողացվել է 90 կտոր ոսկի: Դատավոր Մխիթար Պապոյանի հարցին, թե իրեն պատկանող ոսկեղեննն ի՞նչ արժեք ուներ,- Զուրաբյանը պատասխանեց, որ եթե ինքն իմանար որ նման բան կարող է պատահել, գուցե ապրանքի արժեքը ճշտեր, և հարցն ուղղեց դատավորին, թե  հնարավո՞ր է 90 կտոր ոսկու գինն այդքան հեշտ իմանալ: Հետրեց դատավորի պատասխանը'« 90 կտոր ոսկի չունեմ, որ իմանամ»:

 

 

Հարսը չկարողացավ մտաբերել նախաքննության ընթացքում արդեն իսկ նկարած զարդերի տեսքը, նկարագրեց միայն իր գնած մատանիները, որոնք թաիլանդական գործեր են եղել և յուրաքանրյուրը մոտ 700 դոլոր է արժեցել:
Եթե Բեզոյանի հարսը տեսողական հիշողության միջոցով էր փորձում մտաբերել, թե որքան կարժենային զարդերը, Բեզոյանի դուստրը' Աննան,  իր զարդերի արժեքը ճշտելու համար գնացել է ոսկու շուկա, նմանեցրել և գները գրել: 

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ