Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-11-11 17:46
Առանց Կատեգորիա

Անօթեւան վանեցիները կարտագաղթեն

Անօթեւան վանեցիները կարտագաղթեն

Վանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի արդյունքում անօթեւան դարձածներին հիմա էլ սրտահարություն է սպառնում` ձյան առատ տեղումներ եւ ջերմաստիճանի կտրուկ նվազում:

 

«Եղանակը շատ է ցրտում, եւ մենք չգիտենք` ինչ անել: Պատկան մարմինները մեզ օգնում են, բայց մենք անզոր ենք դիմանալ ցրտին: Ջերմաստիճանը սկսել է նվազել, եւ մենք այստեղ մնալ այլեւս չենք կարող, մտածում ենք արտագաղթել»,-  CNNturk-ի թղթակցին ասել են վանեցիները:

 

Օդերեւութաբանները Վանի բնակչությանը մխիթարել չեն կարող. առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի կնվազի` իջնելով 0 աստիճանից, իսկ ձյան տեղումները կշարունակվեն:

 

Այս գիշեր Վանում -6 աստիճան է լինելու: