|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ներքին գործերի նախկին նախարար Աշոտ Մանուչարյանը «ներքին գործերի հարցերում» իրեն վատ «կոմսուլտանտ» է համարում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա այսպես պատասխանեց yerkir.am-ի հարցին` թե ինչպե՞ս կմեկնաբանի ոստիկանական համակարգում վերջին օրերին տեղի ունեցած կադրային փոփոխությունները:
«Ես ներքին գործերի նախարար դարձել եմ այն պայմաններում, երբ ներքին գործերի համակարգը կազմաքանդված էր, երկիրն էլ պատերազմի էր պատրաստվում: Այդ պաշտոնում ես ապահովել եմ ներքին գործերի համակարգի քաղաքական տանիքը»,- պարզաբանեց Մանուչարյանը` հավելելով, որ չի կարող մեկնաբանել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի քայլերը եւ ասել, թե դրանք ինչի կհանգեցնեն: