Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ուսուցիչների վերապատրաստման, ուղեցույցների եւ մեթոդական ձեռնարկների մշակման, դպրոցական եւ զանգվածային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ համագործակացության հուշագիր է ստորագրվել կրթության եւ գիտության նախարարության եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության միջեւ:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հատկապես կարեւորել է այն, որ համագործակցության շրջանակներում հանրակրթական ծրագրում ներառվելու են տնտեսագիտական եւ ձեռներեցության հմտությունների վերաբերյալ դասեր:
Այս առարկաները պարտադիր չեն դասավանդվելու, ներառվելու են լրացուցիչ կրթական ծրագրերում:
«Աշխարհում, որն այսօր ունի իր կանոնները, հաջողակ է համարվում նորարար եւ ստեղծագործ մարդը: Մենք` որպես կրթության լիազոր մարմին, կարեւորում ենք աշակերտների նախաձեռնողականությունը: Եվ դպրոցներում երեխաներին ձեռներեցության մասին տարրական գիտելիքներ տալը ժամանակի պահանջ է:
Միայն պետության ջանքերը բավարար չեն լրացուցիչ կրթության այժմյան պահանջարկը բավարարելու համար: Փորձը ցույց է տալիս, որ առավել հաջողված են կրթական այն նախաձեռնությունները, որոնք իրականացվում են հասարակական կառույցների հետ համատեղ»,- ասել է Ա. Աշոտյանը: